News
10/09/2021 13:14
Եթե հետաքրքված ես բիզնեսով և ցանկանում ես իմանալ՝ ինչպես սկսել այն առանց գումար ներդնելու, ապա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին միացիր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում՝ Դավիթ Յուզբաշյանը` Due-X Group LLC-ի հիմնադիր տնօրեն և Էրիկ Խաչատրյանը՝ Rooqet ընկերության հիմնադիր տնօրեն կկիսվեն իրենց հաջողությունների պատմություններով և կներկայացնեն, թե ինչ ճանապարհ են անցել և ինչպիսի խոչընդոտներ են ունեցել բիզնեսում։