News

Մի շարք երկրներում այսօր նշվում է ծրագրավորողի օրը

Այսօր ծրագրավորողի օրն է, որը նշվում է տարվա 256-րդ օրը։

Տոնի գաղափարը առաջարկել են «Parallel Technologies» ծրագրային ապահովման ընկերության աշխատակիցներ Վալենտին Բալտը և Միքաել Չերվիակովը։ Դեռևս 2002 թվականին նրանք կազմակերպել են ստորագրահավաք՝ Ռուսաստանի կառավարությունից օրը պաշտոնապես որպես ծրագրավորողի օր ճանաչելու խնդրանքով։

Այսպիսով, ծրագրավորողի օրը մտավ Ռուսաստանի, ապա նաև աշխարհի մի քանի երկրների տոնացույց:

Share