Այս տարի Google Developer Group-ի DevFest-ը կանցկացվի Վանաձորում:
Devfest-ը ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանս է, որն անց է կացվում Google ընկերության աջակցությամբ ամբողջ աշխարհի Google Developer Group (GDG) համայնքների կողմից՝ ներգրավելով Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված հազարավոր մասնակիցների։
Հայաստանում DevFest կոնֆերանսները կազմակերպվում են GDG (Google Developer Group) Yerevan համայնքի կողմից՝ սկսած 2012-ից։
Այս տարի կոնֆերանսը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (VTC) հետ համագործակցությամբ:
Երևանից դուրս միջոցառումը կազմակերպելու նպատակն է տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների ապակենտրոնացումն ու տեխնոլոգիական ակտիվության դիվերսիֆիկացիան։
Մասնակիցների գրանցումը կմեկնարկի շուտով։