Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայ օգնության ֆոնդը հայտարարում է բիզնես ծրագրերի մրցույթ
News 30/09/2021 13:26

Հայ օգնության ֆոնդը հայտարարում է բիզնես ծրագրերի մրցույթ, որին կարող են մասնակցել Մերձավոր Արևելքի երկրներից (Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբանան) հայրենադարձված, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից տեղահանված անձինք, ովքեր պլանավորում են իրենց բիզնեսը հիմնել կամ զարգացնել Հայաստանում:

Մրցույթի արդյունքում ընտրված յուրաքանչյուր գաղափարի համար տրամադրվելու է 1.200.000 ՀՀ դրամ, որի մինչև 50%-ը որպես անտոկոս փոխառություն, իսկ մյուս 50%-ը՝ դրամաշնորհ:

Աջակցությունը տրամադրվելու է գործիքների, սարքավորումների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։

Ծրագիրը հովանավորում է Աթեզյան ընտանիքը։

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել անձը և կացությունը հաստատող փաստաթուղթ: Առկայության դեպքում ներկայացնել նաև պատրաստի բիզնես ծրագիր (կամ կարող եք հայտը ներբեռնել այստեղից ՝ https://easyupload.io/hei109):

Դիմումները ներկայացնել մինչև հոկտեմբերի 18-ը՝ ՀՕՖ-ի գրասենյակ, Խորենացի 22, ք.Երևան կամ ուղարկել [email protected] կամ [email protected] էլ. հասցեներին: