News
30/09/2021 16:09
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ իրականացնում են JavaScript ծրագրավորման լեզվի դասընթաց, որին կարող են մասնակցել Շիրակի և Լոռու մարզերում բնակվող՝ Արցախյան վերջին պատերազմի մասնակիցները և նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամները։
Դասընթացն իրականացվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ՝ անվճար հիմունքներով։
Դասընթացի գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:
Մասնակցության համար ծրագրավորման նախնական գիտելիքներ չեն պահանջվում։
Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցները կընտրվեն տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձևը: