«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն այսօր կամփոփի «Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթի արդյունքները և կպարգևատրի հաղթողներին:
Մրցույթի հիմնական նպատակը հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում ազգային կարևորագույն արժեքների, մեր պետականության կարևորագույն խորհրդանշանների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի նկատմամբ ունեցած էլ ավելի ջերմ վերաբերմունքի ձևավորումն ու արժեվորումն է:
Մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացրել 38 ստեղծագործող՝ 53 ստեղծագործությամբ, որից 21-ը՝ արձակ, իսկ 32-ը՝ չափածո անվանակարգերում։
Մրցանակային ֆոնդը 1.000.000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի երկու անվանակարգերում գնահատող հանձնախմբի կողմից՝ իրենց բովանդակությամբ լավագույնը ճանաչված ստեղծագործությունների հեղինակների միջև։
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: