Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը («ԲԱՆԱ») մեկնարկել է Build Up նոր ինկուբացիոն ծրագիրը, որի նպատակն է նպաստել Լոռու մարզում գրանցված փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը` բրենդի ստեղծումից մինչև ֆինանսական կառավարում և բիզնես տեսլականի մշակում։
Ինկուբատորն իրենից ներկայացնում է եռամսյա դասընթացներ, թրեյնինգներ և սեմինարներ Հայաստանի լավագույն ձեռնարկատերերի և մենթորների հետ։ Նախագծի վերջում լինելու է Demo day, որի ընթացքում մասնակից թիմերը կունենան բացառիկ շանս ներկայացնել իրենց բիզնեսները, իսկ լավագույն նախագծերը կֆինանսավորեն և կունենան հավելյալ աջակցության հնարավորություն:
Մասնակիցները կստանան գիտելիքներ հետևյալ ուղղություններով՝ բիզնես ստրատեգիայի մշակում և պլանավորում, մենեջմենթ, մարքեթինգ և վաճառք, ֆինանսական կառավարում, բիզնեսի ընդարձակում, փիթչինգ և բիզնես պլանի ներկայացման հմտություններ։
Ծրագիրն իրականացվում է EU4Business-ի, և Entrepreneurship Academy-ի աջակցությամբ։
Նախագծին դիմելու համար անհրաժեշտ է դիմորդը լինի Լոռու մարզում փաստացի գրանցում ունեցող ԱՁ կամ ՍՊԸ առկայություն։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է️, մանրամասները` այստեղ: