Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել
News 04/10/2021 15:49

Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն զգում ջերմություն:

Նրանք ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:

Ջուլիուսը ծնվել է 1955 թվականին Նյու Յորքում, դոկտորական աստիճան է ստացել 1984 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում Է մինչ օրս:

Պատապուտյանը ծնվել Է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետև տեղափոխվել Է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն Է պաշտպանել Կալիֆոռնիայի Փասադենայի Տեխնոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում է Կալիֆոռնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում