Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինթերնշիփ` բնագիտական ուղղվածությամբ բարձր կուրսերի ուսանողների համար
News 04/10/2021 18:05

ՁԻՀ-ն առաջարկում է ինթերնշիփի յուրահատուկ հնարավորություն բնագիտական ուղղվածությամբ բարձր կուրսերի ուսանողների համար:
Ի՞նչ եք հիմնականում անելու՝

  • կարդալու եք գիտական հոդվածներ և ներկայացնլու եք տվյալ ուղղությամբ (այդ թվում կիրառական արդյունքի տեսանկյունից) առկա զարգացումները, ձեռքբերումներն ու խնդիրները,
  • մասնակցելու եք տարբեր քննարկումների, որտեղ ակնկալում ենք լսել նաև ձեր թարմ մոտեցումներն ու վերլուծությունները։

Այսպիսով, եթե դուք բակալավրի 3-4-րդ կուրսերի կամ մագիստրատուրայի ուսանող եք, լավ (ցանկալի է՝ գերազանց) տիրապետում եք անգլերենին և ցանկանում եք՝

  • ունենալ տեղական և միջազգային լավագույն մասնագետների հետ շփվելու հնարավորություն,
  • ներգրավվել նոր ձևավորվող ամենատարբեր ուղղվածության գիտական պրոյեկտների մեջ,
  • լինել հեռանկարային նախագծի կայացման ակունքներում,
  • ձեռք բերել մեծ փորձառություն և կողմնորոշվել ձեր կարիերայի հարցում, ապա լրացրեք առցանց հայտաձևն ու ներբեռնեք ձեր CV-ն այստեղ: