Հոկտեմբերի 8-ին մեկնարկում է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021), որը կազմակերպել է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը (ԻԿԽ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համատեղ։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը, RIPE NCC արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյանը, ArmIGF համակարգող, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Լիաննա Գալստյանը։
ՏՏ դասընթացներ թեմայով ելույթ կունենա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ Ատելության խոսքի, Առցանց ուսուցման առավելությունների և թերությունների, Թվային տեխնոլոգիաների ներառականության, Հայաստանում էլեկտրոնային առողջապահության, .հայ տիրույթի նորությունների և համընդհանուր ընկալուման վերաբերյալ։
ArmIGF 2021 միջոցառումը տեղի կունենան «Holiday Inn Yerevan» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2)։
Մուտքն անվճար է և բաց բոլորի համար: Միջոցառմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝
armigf.am/2021/en/registration