News

Վանաձորում կանցկացվի «Սոցիալական ձեռներեցության և բիզնես զարգացման» դասընթաց

ԵՄ-ն Հանուն Երիտասարդության (EU4Youth) « Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում կայանալիք «Սոցիալական ձեռներեցության և բիզնես զարգացման» դասընթաց կանցկացվի, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 14։00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների 12):

Դասընթացին կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր ցանկացողները։ Մասնակցության համար տրվում է վկայական։

Մասնակցության արդյունքում երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցել Բիզնես Մոդելի Կտավ մրցույթին, որի արդյունքում կտրամադրվեն դրամաշնորհներ:

Գրանցվել կարող եք այստեղ:

ԵՄ-ն Հանուն Երիտասարդության (EU4Youth) «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի նպատակն է Հայաստանի և Վրաստանի ստեղծագործ երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կայուն սոցիալական ձեռնարկություններ հիմնելու համար և աջակցել սոցիալական ձեռնարկությունների համար բարենպաստ էկոհամակարգի զարգացմանը` Հայաստանում, Վրաստանում զարգանալու և բարգավաճելու համար:

Share