“HRmeetUp” միջոցառումն այն երիտասարդների համար է, որոնք փնտրում են աշխատանք տեխնոլոգիական ոլորտում և հետաքրքրված են գործատուների համար գրավիչ լինելու գաղտնիքներով:
Միջոցառումը բաղկացած է 2 պանելային քննարկումներից՝
1․ Աշխատանքի ընդունման մարտահրավերները․ ի՞նչ են փնտրում գործատուները,
2․ Ցանկալի աշխատանք գտնելու ուղին․ քայլերի հաջորդականությունը:
Միջոցառման խոսնակները Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, Renderforest, Onex, VOLO, Data Art, SmartClick ու այլ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ են։
Միջոցառման ընթացքում կլինի նաև համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն։
HRmeetUP-ի կազմակերպիչն է Գյումրիի ՏՏ Կենտրոնը:
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ 18։30-ին, Opera Suite հյւորանոցի Մոցարտ սրահում:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել: