Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեղի է ունեցել Աքսելերատոր #5 ծրագրի երրորդ փուլի պաշտոնական փակման արարողությունը
News 08/10/2021 17:52

Տեղի է ունեցել Աքսելերատոր #5 ծրագրի երրորդ փուլի պաշտոնական փակման արարողությունը։ Միջոցառումը սկսվեց Տաթևիկ Քոլոյանի (ՄԱԶԾ  նորարության և ԿԶՆ ֆինանսների ղեկավար), Նվարդ Մանասյանի (Յունիսեֆի գենդերային հարցերով պատասխանատու) և Արեգ Գևորգյանի (ISTC հիմնադրամի տնօրեն) բացման խոսքով։ 

Միջոցառման շրջանակներում 9 եզրափակիչ ստարտափներ ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները, որոնցից 2 լավագույնները ստացան գումարային մրցանակներ՝ բիզնեսի առաջխաղացման նպատակով։

Հաղթող ստարտափներն են․

1. Խալաթ Լաբ․ Խալաթը վիրտուալ ուսուցման լաբորատորիա է, որը նախատեսված է միջին դպրոցի 7-10-րդ և ավագ դպրոցի բնագիտական ուղղվածությամբ, մասնավորապես՝ կենսաբանություն, քիմիա և ֆիզիկա առարկա սովորող աշակերտների, և համանուն ուղղվածությամբ դասավանդող ուսուցիչների համար:

Վիրտուալ լաբորատորիայում օգտատերերը կկարողանան փորձարկումներ կատարել, համապատասխան հանրակրթական ծրագրով նախատեսված թեմաների, կծանոթանան նորագույն լաբորատոր սարքավորումներին, դրանց աշխատանքի մեխանիզմներին:

2. Ֆոտոշոթ․ Photoshot-ը միասնական հարթակ է, որը հնարավորություն կտա անհատ ֆոտո/վիդեո նկարահանողներին և ստուդիաներին ունենալ իրենց անհատական էջերը, իրենց համալիր ծառայություններով և նկարագրությամբ․ անհատական, բազմաֆունկցիոնալ ղեկավարման համակարգ, պորտֆոլիո ըստ կատեգորիաների, գնային առաջարկներ, ակցիաներ, կապ, նկարագրություն, վարկանիշի գնահատման համակարգ և այլն։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Սիսիանում անկացվող Աքսսելերատոր #5 ծրագրի շրջանակներում երեխաների կողմից պատրաստված գիրքը։ 

Աքսելերատոր #5 ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող կանանց և աղջիկներին՝ մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ՝ իրականացնելով տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր: Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, այսպիսով մասնակցությունը չի պահանջում նախնական գիտելիքներ։ Աքսելերատոր #5 ծրագրի 3-րդ փուլը բացի 15+ և Kidz ուղղություններից առաջարկում էր նաև հատուկ ուղղություն կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար, որը միտված է խթանել կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների թվային վերափոխմանը, շուկայում դիրքավորմանը և վաճառքների ավելացմանը։ Աքսելերացիոն ծրագիրը թիրախավորում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հինգերորդ նպատակը՝ այդպիսով կարևորելով կանանց և երեխաների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը։ Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAim Venture Accelerator-ի, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF), և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ (UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան: Ծրագիրը ֆինանսավորվում է The United Nations (UN) COVID-19 Response and Recovery Multi-Partner Trust Fund (COVID-19 MPTF)-ի կողմից: