News
11/10/2021 14:51
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին՝ 16:00-ին կանցկացվի առցանց տեղեկատվական հանդիպում «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» մրցույթով հետաքրքրված բոլոր թեկնածուների համար:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի մանրամասները: Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք այստեղ:
Հիշեցնենք, որ մրցույթում հաղթող ճանաչված գաղափարների և լուծումների հեղինակները կստանան մրցանակ շուրջ 1.440.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները): Մրցույթի մասին առավել մանրամասն այստեղ՝ https://www.eif.am/arm/news/tech-in-non-tech/
Մրցույթն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի կողմից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: