News

Նվիրիր Թումո տուփ Հայաստանի գյուղերին. Կատարիր նվիրատվություն

Ուզո՞ւմ եք Թումո տուփ նվիրել Հայաստանի գյուղերից մեկին, ուրեմն, առաջին հերթին, նվիրաբերե՛ք: Թումո տուփերը տեղակայված են Թումո կենտրոններին մոտ. այսպիսով ուսանողները մասնակցում են Թումոյի կրթական ծրագրի բոլոր բաղադրիչներին` ինքնուսուցմանը՝ տուփում, իսկ դասընթացներին ու աշխատարաններին՝ կենտրոնում։

Հետևաբար, առաջին հերթին կառուցվում է Թումո կենտրոնը, և հետո արդեն՝ դրա շրջակայքի տուփերը։ Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի և Արարատի մարզերը դեռ չունեն Թումո կենտրոնների ֆինանսավորում։ Նվիրաբերե՛ք դրանց այստեղ՝ armenia.tumo.org/

Share