News

SmartGateVC-ն ներդրում է կատարել Modicus Prime-ում

SmartGateVC-ն հայտարարել է Modicus Prime ընկերությունում ներդրման մասին։ Modicus Prime-ը ստեղծում է տվյալների մշակման ինքնասպասարկվող բարձրակարգ ծրագրակազմ` կենսատեխնոլոգիական հետազոտությունների և արտադրության գործընթացի արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար: Modicus Prime-ը լուծում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման խնդիրներ կենսաբանական բնագավառում հիվանդի և պրոդուկտի բնութագրման, ինչպես նաև անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնելու համար: Նրանց ինքնասպասարկվող ԱԲ ծրագրակազմը թույլ է տալիս գերժամանակակից ԱԲ-ի կիրառումը կյանքի մասին գիտությունների ոլորտի մասնագետների կողմից: Արդյունքում առանց տվյալների գիտության մասնագետների մասնակցության հնարավոր է դառնում ցանկացած տվյալների ԱԲ մշակումը իրական ժամանակում:

Ներկայումս նրանք մտնում են ԱԲ դեղագործության գլոբալ շուկա, որը, համաձայն կանպատեսումների մինչև 2025 թ. կգերազանցի 5 մլդ դոլլարը՝ տարեկան աճելով 40-60%։ Modicus Prime-ը համագործակցում է ոլորտի առաջատարների հետ և հեղափոխում պատկերների մշակումը (image processing) կենսաբժշկության և դեղագործության ոլորտներում:

Ընկերությունը ներկայումս մասնակցում է Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի Traction ծրագրին: Հիմնադիրները համագործակցում / բանակցում են մի շարք դեղագործական ընկերությունների հետ, որոնք դասվում են 10 լավագույն ընկերությունների շարքում և ընկերության հետազոտական և զարգացման գործունեությունն են հաստատում Հայաստանում:

Modicus Prime-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Թեյլոր Չարտյեն նշեց. «Մեր ինքնասպասարկման գործիքները արհեստական բանականության հնարավորություններով բարձրացնում են կենսատեխնոլոգիաների վերջնական օգտագործողների փորձագիտական կարողությունները: Մենք ուրախ ենք, որ դեղագործության ոլորտի գիտնականների կողքին մշակում ենք նման տեխնոլոգիա` ուղղակիորեն լուծելու դեղագործական հետազոտությունների, պրոդուկտի զարգացման և առևտրային արտադրության չբավարարված կարիքները: SmartGateVC-ի անգնահատելի կապերը և ռեսուրսները խթանում են մեր ընդլայնումը դեպի ավելի մեծ կենսատեխնոլոգիական համայնք»:

«Modicus-ը կանխատեսելի արտադրության դարաշրջան է բացում կենսատեխնոլոգիների ոլորտի համար», – ասում է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

«Մինչ մեր ընկերությունը մեծացնում է իր ներկայությունը արհեստական բանականության վրա հիմնված առողջապահության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում, Modicus Prime-ը կդառնա այդ ուղղությամբ հիմնաքարերից մեկը՝ մեր մյուս ընկերությունների կողքին: Մենք ոգևորված ենք Թեյլորի և թիմի հետ անցնելիք ճանապարհի համար, որը թույլ կտա արհեստական բանականության միջոցով բարձրացնել դեղագործական ընկերությունների արդյունավետությունն ու անվտանգությունը», – ասում է SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

SmartGateVC-ի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը ավելացրեց. «Կեցցեն Թեյլորը և իր թիմը` ձեռներեցների հաջորդ սերնդին առաջ մղվելու և ոգեշնչելու համար»:

Healthcare Equity Angels-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Թոփջյանը, միացել է ներդրումային փուլին որպես հրեշտակ ներդրող: Ջեքը առողջապահության և տեխնոլոգիաների գործունեության ղեկավար է հանդիսացել McKinsey և PwC ընկերություններում` զբաղվելով ռազմավարությունների, թվային կարողությունների զարգացման և առողջապահության ոլորտում նորարարությունների խնդիրներով: Նրա մեծ փորձը ոլորտում ձգվում է ձեռներեցությունից և մասնավոր ներդրումներից մինչև բարձր տեխնոլոգիաներ և խորհրդատվություն: Նա նշեց. «Դեղամիջոցների արտադրության անվտանգությունն այն ոլորտն է, որի մասին մենք լսում ենք, երբ այն հայտնվում է վերնագրերում: Modicus-ի միջոցով մենք կիրառում ենք ԱԲ-ը սխալների ենթակա նմուշառման գործընթացներից անսխալական որակի վերահսկման անցնելու համար»:

SmartGateVC-ն ուրախ է ընդգրկել Թեյլորին և թիմին իր պորտֆելային ընկերությունների ընտանիքում:

SmartGateVC-ն Կալիֆոռնիայում և Հայաստանում հաստատված նախասաղմնային վենչուրային ֆոնդ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և մի շարք առաջատար ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը (AI), արհեստական բանականության վրա հիմնված ծրագրիր որպես ծառայությունները (SaaS), իրերի համացանց (IoT) և բիոտեխնոլոգիաները Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Նյու Յորքում նահանգներում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում: 

 

Share