Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բարքեմփ Գորիս 2021-ին ընդառաջ կատարվում է մասնակիցների և բանախոսների գրանցում
News 12/10/2021 15:43

Ձեր փորձը, գիտելիքն ու անցած ճանապարհը կարող են շատ ուսուցանող և օգտակար լինել մեր մասնակիցների համար։ Իսկ դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու Գորիսի ամենապայծառ երիտասարդությանը։

Գրանցվեք որպես խոսնակ կամ մասնակից մինչեւ հոկտեմբերի 14-ը ներառյալ:

Հիշեցնենք՝ Բարքեմփ Գորիս 2021-ը կանցկացվի հոկտեմբերի 16-ին Գորիսի Միրհավ հյուրանոցում։

Միջոցառման ընթացքում ոլորտի մասնագետները կներկայացնեն իրենց ելույթները երկու զուգահեռ դահլիճներում, ընդ որում իրենց գաղափարներով կկարողանան կիսվել նաև մասնակիցները, ովքեր իրենց ելույթները կարող են գրանցել ժամատախտակին հենց միջոցառման օրը։

Կազմակերպչական թիմը կազմակերպելու է տրանսպորտը մարզի այլ համայնքների ներկայացուցիչնրեի համար։ Գրանցվելիս խնդրում ենք նշել ձեր հասցեն, և թե արդյոք ունենալու եք տրանսպորտի կարիք։

Որպես մասնակիցների գրանցվելու համար այցելեք այս հղմամբ: