Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկել է հայերի համագործակցության «ռեԱրմենիա» հարթակը
News 12/10/2021 17:37

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակը գործարկվել է: Հարթակը կոչված է համախմբել աշխարհի հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ

«ռեԱրմենիա»-ն համագործակցության և դրամահավաքի նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող տարատեսակ ծրագրեր և ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։

Հարթակում Հայաստանի ապագայով հետաքրքրված մարդիկ կիսվում են գիտելիքներով, փորձով, տրամադրում են մասնագիտական, նյութական, կամ ֆինանսական աջակցություն իրենց ընտրած նախագծերին:

«Մի մեծ և նվիրված թիմ մի քանի ամիս աշխատել է «ռեԱրմենիա» հարթակի ստեղծման վրա, սակայն հարթակի կայացման և զարգացման համար շատ ավելի շատերի ներգրավվածությունն է անհրաժեշտ: «ռեԱրմենիա»-ն բոլոր հայերին է պատկանում, և հուսով ենք, որ յուրաքանչյուր հայ հարթակում կգտնի իրեն հուզող խնդիրներին վերաբերող նախագծեր, նույն խնդիրներով մտահոգված մարդկանց, և նրանց արդյունավետ համագործակցության շնորհիվ կլուծվեն այդ խնդիրները: «ռեԱրմենիա» հարթակը ժամանակակից տեխնոլոգիական գործիքներ է տրամադրելու բոլորիս, մեզ անհանգստացնող խնդիրները բարձրաձայնելու և վստահության մթնոլորտում խնդիրների լուծման շուրջ համագործակցելու համար», – նշեց «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը

Այս պահին հարթակում կան 9 նախագծեր, որոնք ունեն դրամական աջակցության կարիք, և 5 նախաձեռնություններ, որոնք փնտրում են մասնագիտական խորհրդատվություն կամ այլ տեսակի աջակցություն: Նախագծերի թվում են «Սահմանից այս կողմ»-ը, որը Խնձորեսկում կարի արտադրություն սկսելու մասին է, «Հիշողության ուժը», որը պատերազմում կորցրած 44 վայրերի լուսանկարների ցուցահանդես է, «Հակոբավանքի վերածնունդը», որը կոչված է վերականգնել 7-րդ դարի հայկական վանական համալիրը Արցախում, «Հայաստան՝ ամենուր»-ը, որը ներկայացնելու է հայկական արվեստը Google Arts & Culture հարթակում, «Տեխնոպարկ Արցախում», որի շնորհիվ արցախցի երեխաները թվային գիտելիքներ կստանան: Նախաձեռնություններից են «Գրքահավաք Վաղուհասում», որը կոչված է Վաղուհաս համայնքի երեխաներին լավ գրադարան և ժամանցի միջավայր տրամադրել և այլն: 

Մինչև նախագիծը կհայտնվի կայքում, «ռեԱրմենիա»-յի վստահության և ապահովության բաժինը կանցկացնի  նախագծի հեղինակի և առաջարկած նախագծի համապարփակ ֆինանսական ու իրավական ստուգում

Իսկ «ռեԱրմենիա»-յի շրջանակում գործող խորհրդատվական խմբերը, որոնց կազմում 14 ոլորտների առաջատար մասնագետներ են, ստուգում են յուրաքանչյուր նախագծի արդյունավետությունը և արդիականությունը: Խորհրդատվական խմբերը համոզվում են, որ նախագիծը լուծում է առկա խնդիրը, որ առաջարկված լուծումն օպտիմալ էև հեղինակի թիմն ունի անհրաժեշտ հմտություններն ու հնարավորությունները

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտունը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն: