Բլոկչեյնը, կրիպտոարժույթները, բիթքոինը մեր ժամանակների ամենաակտուալ թեմաներից են դարձել։ Շատերն են ցանկանում բացահայտել այս ոլորտը, հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, որտեղ է նպատակահարմար օգտագործել բլոկչեյնը, ինչպես օգտվել կրիպտոարժույթներից, և, ի վերջո, ինչ առավելություններ կան այդքան քննարկվող այս ոլորտում։
Հենց այդ պատճառով Nooor Blockchain Armenia-ն հերթական անգամ մեկնարկում է բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին դասընթացը։
“The Blockchain Challenger: Transformation”-ը 3-շաբաթյա դասընթաց է, որի շնորհիվ Դուք՝
- կիմանաք՝ ինչ է բլոկչեյնը, և որոնք են դրա առավելությունները,
- կբացահայտեք ոլորտի միտումները և սահմանափակումները,
- կսովորեք՝ ինչպես օգտվել կրիպտոարժույթներից,
- կհասկանաք՝ ինչ են smart contract-ները, Dapp-երը, token-ները, NFT-երը, DeFi-ը, GameFi-ը և այլն։
Դասընթացը հնարավորինս գեյմիֆիկացված է․ դասերի ընթացքում մասնակիցները հաղթահարում են մի շարք մարտահրավերներ, որոնց համար ստանում են միավորներ և կարողանում դիրքավորվել առաջատարների ցուցակում։
Մանրամասների համար դիտե՛ք այս տեսանյութը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն
Դասընթացը բարեհաջող ավարտելու դեպքում կստանաք հարցազրույցի հնարավորություն Nooor-ի գործընկերների կողմից, որոնք ոլորտում առաջատար դիրքեր են զբաղեցնում։
Դասընթացը կվարեն Nooor Blockchain Armenia-ի օպերացիոն տնօրեն Վիկտորիա Խեչումյանը և հիմնադիր Վիգեն Առուշանյանը։
Մեկնարկ՝ նոյեմբերի 9
Տևողություն՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում
Արժեք՝ 9̶9̶0̶0̶0̶ 69000 ՀՀ դրամ (մինչև հոկտեմբերի 15-ը գրանցվելու դեպքում) Ձևաչափ՝ օֆլայն
Գրանցվե՛ք այստեղ՝ https://bit.ly/2WNrpfY
Տեսե՛ք ավելին այստեղ՝ Nooor | The Blockchain Challenger: Transformation
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 99 26 05 77 հեռախոսահամարով։