Categories: News

Nooor Blockchain Armenia. Բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին միակ դասընթացը Հայաստանում

Բլոկչեյնը, կրիպտոարժույթները, բիթքոինը մեր ժամանակների ամենաակտուալ թեմաներից են դարձել։ Շատերն են ցանկանում բացահայտել այս ոլորտը, հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, որտեղ է նպատակահարմար օգտագործել բլոկչեյնը, ինչպես օգտվել կրիպտոարժույթներից, և, ի վերջո, ինչ առավելություններ կան այդքան քննարկվող այս ոլորտում։

Հենց այդ պատճառով Nooor Blockchain Armenia-ն հերթական անգամ մեկնարկում է բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին դասընթացը։

“The Blockchain Challenger: Transformation”-ը 3-շաբաթյա դասընթաց է, որի շնորհիվ Դուք՝

  • կիմանաք՝ ինչ է բլոկչեյնը, և որոնք են դրա առավելությունները,
  • կբացահայտեք ոլորտի միտումները և սահմանափակումները,
  • կսովորեք՝ ինչպես օգտվել կրիպտոարժույթներից,
  • կհասկանաք՝ ինչ են smart contract-ները, Dapp-երը, token-ները, NFT-երը, DeFi-ը, GameFi-ը և այլն։

Դասընթացը հնարավորինս գեյմիֆիկացված է դասերի ընթացքում մասնակիցները հաղթահարում են մի շարք մարտահրավերներ, որոնց համար ստանում են միավորներ և կարողանում դիրքավորվել առաջատարների ցուցակում։

Մանրամասների համար դիտե՛ք այս տեսանյութը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն

Դասընթացը բարեհաջող ավարտելու դեպքում կստանաք հարցազրույցի հնարավորություն Nooor-ի գործընկերների կողմից, որոնք ոլորտում առաջատար դիրքեր են զբաղեցնում։

Դասընթացը կվարեն Nooor Blockchain Armenia-ի օպերացիոն տնօրեն Վիկտորիա Խեչումյանը և հիմնադիր Վիգեն Առուշանյանը։

Մեկնարկ՝  նոյեմբերի 9

Տևողություն՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում

Արժեք՝ 9̶9̶0̶0̶0̶  69000 ՀՀ դրամ (մինչև հոկտեմբերի 15-ը գրանցվելու դեպքում) Ձևաչափ՝ օֆլայն

Գրանցվե՛ք այստեղ՝ https://bit.ly/2WNrpfY

Տեսե՛ք ավելին այստեղ՝ Nooor | The Blockchain Challenger: Transformation

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 99 26 05 77 հեռախոսահամարով։

Share