Նոյեմբեր, 2022
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
DevFest Armenia 2021 տեխնո-կոնֆերանս Վանաձորում հոկտեմբերի 16-ին
News 14/10/2021 17:40

Devfest-ը ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանս է, որն ամեն տարի անց է կացվում ամբողջ աշխարհի Google Developer Group (GDG) համայնքների կողմից՝ ներգրավելով Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված հազարավոր մասնակիցների։

Հայաստանում DevFest կոնֆերանսները կազմակերպվում են GDG (Google Developer Group) Yerevan համայնքի կողմից՝ սկսած 2012 թ-ից։

Այս տարվա DevFest կոնֆերանսը Հայաստանում տեղի կունենա արդեն 9-րդ տարին անընդմեջ՝ 2021թ հոկտեմբերի 16-ին Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում (VTC)։ Երևանից դուրս միջոցառումը կազմակերպելու նպատակն է՝ տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների ապակենտրոնացումն ու տեխնոլոգիական ակտիվության դիվերսիֆիկացիան Հայաստանի մարզերում։

Իր բովանդակությամբ այս տարվա DevFest կոնֆերանսը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն, Google Cloud Platform, Android, Kotlin, Flutter, ինչպես նաև թեմաներ՝ կապված տեխնոլոգիական բիզնեսների առաջխաղացման, ներդրումների ներգրավման, ՏՏ կրթության և կարերիայի աճի, ինչպես նաև նախագծերի կառավարման հետ։ Նշված թեմաներով կլինեն ներկայացումներ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից։ Ներկայացումներին զուգահեռ կլինեն նաև արդեն ավանդական դարձած պանելային քննարկումներ՝ կապված տեխնոլոգիական ոլորտներում տենդենցների, մասնագիտական աճի և կրթական համակարգերի հետ։ Միջոցառմանը կներգրավվեն տեղացի և արտերկրից ժամանած 20-25 խոսնակներ և պանելիստներ։

Միջոցառումը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողների, վեբ, մոբայլ և թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ուսանողների համար։

Միջոցառման մասնակցությունն անվճար է բոլորի համար:

Գրանցվելու համար այցելեք www.devfest.am:

Երևանից Վանաձոր մեկնող մասնակիցները կարող են օգտվել նաև անվճար տեղափոխման հնարավորությունից, որի համար գրանցման հարցաթերթիկում անհրաժեշտ է նշել համապատասխան նշավանդակը։

DevFest միջոցառումներին ամեն տարի մասնակցում է 300-400 մասնակից։ 2021-ի միջոցառմանը ակնկալում ենք մինչև նույնքան մասնակից, լայն լուսաբանում և թեժ պանելային քննարկումներ տեխնոլոգիական տարբեր թեմների շուրջ։ DevFest 2019 միջոցառմանը մասնակցել է 320 մասնակից։ 2019թ միջոցառման մասին կարող եք տեղեկանալ այստեղ՝ https://devfest.am/2019

Devfest միջոցառումներն ամբողջ աշխարհում խրախուսվում և մասնակի հովանավորվում են Google ընկերության կողմից։ DevFest Armenia 2021

Միջոցառման գլխավոր գործընկերներն են Epam Armenia ընկերությունն ու Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնը (VTC)