Categories: News

Գյումրիում կանցկացվի CreaTech նորարարական գաղափարների հաքաթոն

Սույն թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ԵՄՆՏՏԶ աջակցությամբ կանցկացվի «CreaTech նորարարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծագործական արդյունաբերությունների զարգացման համար» հաքաթոն՝ Շիրակի մարզում ստեղարար ոլորտները բացահայտելու և զարգացնելու նպատակով։

Սա հնարավորություն է բոլոր ստեղծարար ոլորտների ներկայացուցիչների՝ արվեստագետների, նորաձևության դիզայներների, ծրագրավորողների և համագարչային խաղերի մշակողների, շուկայավարների և գովազդատուների, մշակութային ոլորտների ներկայացուցիչների համար՝ ստեղծելու նորարարական լուծումներ ավանդական ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացման համար, ինչպես նաև հիմնելու նոր ստեղծագործական միջավայրեր Գյումրիում` արվեստագետներ և տեխնոլոգիական համայնք համատեղ աշխատանքի համար։

Ընտրված թիմերը կմասնակցեն հիբրիդային (առցանց/անցանց) հաքաթոնին և կցուցադրեն իրենց նախատիպերը Demo Event-ի ընթացքում:

Հաղթողների համար նախատեսված են 1.500.000 ՀՀ դրամ, 1.000.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ (ներառյալ հարկերը, տուրքերը և/կամ այլ պարտադիր վճարները): Մրցանակները կտրվեն մասնագիտական ծառայությունների իրականացման և առաջարկվող արտադրանքի մշակման համար, որը կարող է ներառել, օրինակ՝ շուկայավարման ծախսեր, թարգմանության ծախսեր և այլն:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով հայտաձևը՝ https://forms.gle/8RHZz69Wt996hLiV6

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 20-ը՝ ժամը 24։00-ն։

Share