Categories: News

ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ-ի մասնակցության հայտերն արդեն ընդունվում են. Վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

Դեկտեմբերի 11-ին և 12-ին Երևան քաղաքի Օլիմպավան մարզաառողջարարական կենտրոնում մեկնարկում է «ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը, որին կարող են մասնակցել 10-18 տարեկան դպրոցական թիմեր։

Մրցույթի պայմաններին և առաջադրանքներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը:

Share