ՀՀ տարածքում գործող բոլոր համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին 2021 թվականին եւս հնարավորություն է ընձեռվում մասնակցել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին (Faculty Research Funding), որն իրականացվում է PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից։
2018 թվականից ի վեր 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։
Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։
Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։
Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն այն թիմերին, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝
- Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
- Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
- Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
- Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
- Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
- Բուսաբանություն և թունաբանություն
- Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
- Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
- Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
- Վերլուծական քիմիա:
Անհրաժեշտ է լրացնել առցանց հայտաձևը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
- Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV)
- Աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտ(ներ)ի կողմից
- Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 1-ում նշված կառուցվածքին համապատասխան:
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. հոկտեմբերի 24-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։
2021թ-ի հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել այն հետազոտական թիմերը, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝
- Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
- Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
- Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
- Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
- Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
- Բուսաբանություն և թունաբանություն
- Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
- Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
- Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
- Վերլուծական քիմիա:
Հայտատուները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝
- Լինեն ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկը ներկայացնող հետազոտական թիմ (2-5 անդամներով)։ Առաջնահերթությունը կտրվի այն թիմերին, որոնք ընդգրկել են երիտասարդ հետազոտողներ (առնվազն 1 ուսանող)
- Առաջարկեն հետազոտական ծրագիր առաջնահերթ ոլորտներից մեկում։
Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց առաջարկը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, Ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։
Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։
Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։
Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն առցանց հայտաձևը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.