News
21/10/2021 17:47
Ֆրանսիացի արտիստ Վահրամ Մուրադյանն արդեն երկու շաբաթ է Թումո ստուդիաներում անցկացնում է կնիքների ստեղծման աշխատարան: Գրաֆիկ դիզայները համագործակցել է այնպիսի համաշխարհային բրենդերի հետ ինչպիսիք են Prada-ն, Dior-ը և Longchamp-ը, իսկ իր աշխատանքները տպագրվել են M le magazine du Monde-ում և տարբեր գրքերում:
Այս ուրբաթ` հոկտեմբերի 22 -ին, ժամը 19:00-ին հնարավորություն ունեք հանդիպելու արտիստին` լսելու իր անցած ճանապարհի և ոգեշնչման աղբյուրների մասին: Բացի այս, նա կպատմի, թե ինչպես է օգտագործում գրաֆիկական դիզայնը որպես գործիք` խաղային և էսթետիկ նկարազարդումներ ստեղծելու համար:
Միջոցառման մուտքն ազատ է: