CompTIA – The Computing Technology Industry Association-ի մշակած ծրագրով մեկնարկում է PenTest+ դասընթացը։
Դասընթացը վարելու է ոլորտի առաջատարներից մեկը՝ Միքայել Միրիջանյանն, ով OSCP հավաստագրված մասնագետ է, ունի ավելի քան 10 տարվա ոլորտային փորձ․ ներկայումս աշխատում է Webb Fontaine կազմակերպությունում` որպես տեղեկատվական անվտանգության մասնագետ, ինչպես նաև հանդիսանում է Synack red team-ի անդամ (անվտանգության ոլորտում գործող հետազոտական թիմ, որն աշխատում է 80-ից ավել երկրների համար 6 աշխարհամասերում)։
Դասընթացին միանալու համար պահանջվում են բազային գիտելիքներ ցանցային ադմինիստրացիայից և տեղեկատվական անվտանգությունից (ստուգվելու է թեստով և հարցազրույցով):
Դասընթացի արժեքը 447,000 ՀՀ դրամ է` կրթաթոշակի հնարավորությամբ, որից կկարողանան օգտվել լավագույն ուսանողները:
Բացի միջազգայնորեն ճանաչված ծրագրից, դասընթացի մասնակիցները կկարողանան օգտվել CompTIA-ի ողջ գործիքակազմից, ինչն ուսումնական գործընթացն էլ ավելի արդյունավետ կդարձնի։ Գործիքակազմն իր մեջ ներառում է հատուկ լաբեր, ուսանողների համար մշակված նյութեր և այլն։
Դասընթացի այն մասնակիցները, որոնք դասընթացի ավարտին կդիմեն միջազգային հավաստագրման, կստանան 50% զեղչ քննության համար:
Ներկայացրե՛ք ձեր դիմում հայտը:
CompTIA – The Computing Technology Industry Association-ի կողմից առաջարկվող գործիքակազմին կարող եք ծանոթանալ այստեղ: