Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
«Տեխնոլոգիական դպրոց»-ում ընդունելություն է
News 26/10/2021 13:16

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում են «Տեխնոլոգիական դպրոց»-ի ընդունելություն ։

«Տեխնոլոգիական դպրոց»-ի դասընթացների տևողությունը 4-ից 5 ամիս է, որի ընթացքում աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, ինչպես նաև կհաճախեն տեխնիկական անգլերենի, մաթեմատիկայի և տրամաբանության դասերի։

Տեխնոլոգիական դպրոցին կարող են դիմել 10-18 տարեկան դպրոցականները:

ՏԴ-ում առաջարկում ենք հետևյալ փաթեթները՝

Առաջին փաթեթ (առաջին մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
– Kodu (սկսնակների համար) (20 դաս),
– Scratch (սկսնակների համար) (20 դաս),
– Մաթեմատիկա և տրամաբանություն (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 14.000 ՀՀ դրամ

Այլընտրանքային փաթեթ (առաջին մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են առաջին փաթեթին և ունեն ավարտական վկայական,
– Python (սկսնակների համար) (20 դաս),
– HTML/CSS (սկսնակների համար) (20 դաս),
– ClickTeam Fusion 2.5 (սկսնակների համար) (20 դաս),
– ClickTeam Fusion 2.5 (նախագծեր) (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 14.000 ՀՀ դրամ

Այլընտրանքային փաթեթ (երկրորդ մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են այլընտրանքային փաթեթ, առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական:
– Python (խորացված) (20 դաս),
– JavaScript (սկսնակների համար) (20 դաս),
– ClickTeam Fusion 2.5 (խորացված) (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
Մասնակցության արժեքը՝ ամսական 16.000 ՀՀ դրամ

Երկրորդ փաթեթ (առաջին մակարդակ 13-15 տարեկան դպրոցականներ)
– Ալգորիթմներ +Python (սկսնակների համար) (20 դաս),
– Web ծրագրավորում (HTML, CSS, JavaScript) (20 դաս)
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Ինժեներական 3D մոդելավորում` (SolidWorks) (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ ամսական 16.000 ՀՀ դրամ

Երկրորդ փաթեթ (երկրորդ մակարդակ, 13-15 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են երկրորդ փաթեթ, առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական
– C++ (20 դաս),
– Python (խորացված) (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ ամսական 16.000 ՀՀ դրամ

Երկրորդ փաթեթ (երրորդ մակարդակ, 13-15 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են երկրորդ փաթեթ, երկրորդ մակարդակին և ունեն ավարտական վկայական
– C# (ASP.net) (20 դաս),
– C# (ASP.net, նախագծեր) (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ ամսական 16.000 ՀՀ դրամ

Երրորդ փաթեթ (առաջին մակարդակ, 16-18 տարեկան դպրոցականներ)
– C++ (20 դաս)
– Վեբ ծրագրավորում (HTML, CSS, JavaScript) (սկսնակների համար) (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ 16.000 ՀՀ դրամ

Ինժեներական փաթեթ, երկրորդ մակարդակ (13-18 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են երկրորդ փաթեթ, առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական։
– Ինժեներական նախագծում (20 դաս),
– Ինժեներական նախագծման գործնական աշխատաքներ (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ 16.000 ՀՀ դրամ

Ինժեներական փաթեթ, երրորդ մակարդակ (13-18 տարեկան դպրոցականներ)

Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են ինժեներական փաթեթ, երկրորդ մակարդակին և ունեն ավարտական վկայական։
– Ինժեներական նախագծում (խորացված) (20 դաս),
– Ինժեներական նախագծման գործնական աշխատաքներ (20 դաս),
– Տեխնիկական անգլերեն (20 դաս),
– Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը՝ 16.000 ՀՀ դրամ

Տեղերը սահմանափակ են: Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3my6qqB