News
26/10/2021 15:32
Վերջերս մեկնարկած Գիտական ինկուբացիոն ծրագրի նպատակն է աջակցել գիտնականների, մասնագետների, ընկերությունների և հետազոտական ինստիտուտների կողմից առաջարկված նորարար գաղափարների առաջխաղացմանը, ցուցաբերելով ֆինանսական և այլ բազմակողմ օժանդակություն դրանց իրագործման ուղղությամբ:
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով:
1-ին փուլ`
Համարձակ/նորարար գաղափարի ներկայացում,
գաղափարի կենսունակության ապացուցում/պաշտպանում,
գաղափարի նախնական ֆինանսավորում՝ շուրջ 2.4 մլն դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները):
2-րդ փուլ`
Գաղափարի հիմնավորում փորձարարական ճանապարհով,
նախատիպի ստեղծում,
գաղափարից բիզնեսի անցում:
Գիտական ինկուբացիայի ամբողջ ընթացքում կներգրավվեն տեղական և միջազգային փորձագետներ՝ թիմերի ծրագրերի զարգացման ընթացքը կառուցողական քննադատության ենթարկելու, խորհրդատվության և ուղղորդման համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
Ծրագրի բոլոր մանրամասները՝ ներառյալ առցանց հայտադիմումը, կարող եք գտնել այստեղ՝ https://bit.ly/3nqeMRx