Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Այսօր մեկնարկում է DigiWeek-ը. Այն կտևի մինչև նոյեմբերի 3-ը
News 27/10/2021 10:54

Հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3 -ն առաջին անգամ Հայաստանում կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը։

DigiWeek 2021֊ի շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները։

Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք։
DigiWeek 2021֊ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Միջոցառման օրակարգը՝ ստորև.

• Հոկտեմբերի 27-28 – Hyetech Showcase՝ տեղի կունենա Talent Matters-ը. հոկտեմբերի 27 – ին՝ Motor Yerevan- ում և հոկտեմբերի 28-ին՝ TUMO Գյումրիում։

• Հոկտեմբերի 28 – Թվային փոխակերպում, Շփում վաղվա հետ, Holiday Inn հյուրանոց, Երևան։

• Հոկտեմբերի 29-31 – Digitec Expo, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

• Հոկտեմբերի 29-30 – Դիջիթեք գագաթնաժողով, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

• Հոկտեմբեր 30 – Koreez մրցանակաբաշխություն, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

• Նոյեմբերի 1 – Գիտության և կայունության գագաթնաժողով, Motor Երևան։

• Նոյեմբերի 2 – DigiWeek-ի արհեստական բանականության գագաթնաժողով, Motor Երևան։

• Նոյեմբերի 3 – DigiWeek վենչուրային գագաթնաժողով, Motor Երևան։