Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում Digiweek 2021-ի շրջանակում
News 27/10/2021 14:03

Հոկտեմբերի 28-ին Երեւանում տեղի կունենա թվային փոխակերպման եւ թվային կայունության վերաբերյալ միջոցառումների շարք, որը կազմակերպվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից։

Համաժողովը կկայանա Digiweek Հայաստան 2021-ի շրջանակում:

Հոկտեմբերի 28-ը հագեցած կլինի հետաքրքիր ելույթներով և պանելային քննարկումներով ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Միջոցառումը բաղկացած է երկու մասից՝

  • «Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում
  • «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղան

«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորումի ընթացքում տեղի կունենան պանելային քննարկումներ՝ թվային փոխակերպման և համընդհանուր իմաստալից կապի վերաբերյալ (Universal meaningful connectivity): Փորձագետները կքննարկեն ազգային և տարածաշրջանային փորձը, մոտեցումները էլեկտրոնային կառավարման և բաց տվյալների քաղաքականության, խելացի քաղաքների և ենթակառուցվածքների, տեխնոլոգիական լուծումների և կարողությունների զարգացման ուղղությամբ՝ թվային անջրպետը կամրջելու համար:

Օրվա երկրորդ հատվածում տեղի կունենա «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղան՝ նվիրված «Հայաստանում թվային ճկունության գնահատման» զեկույցի ներկայացմանը, որը պատրաստվել է ITU-ի փորձագետների կողմից՝ ITU Connect2Recover նախաձեռնության շրաջանակներում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի օպերատորների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում։

Մասնակիցները կքննարկեն զեկույցի առանցքային եզրակացությունները, առկա խնդիրներն ու հետազոտության արդյունքների հիման վրա կբացահայտեն հնարավոր գործողություններն ու ոլորտները, որտեղ ITU- ն և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են աջակցել Հայաստանի կառավարության՝ հետ-քովիդյան իրականությանը հարմարվելու ջանքերին, ամրապնդել Հայաստանի պատրաստվածությունը, դիմակայունությունը եւ արձագանքն ապագա ճգնաժամերին։

Վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն հիբրիդային ձեւաչափով (ֆիզիկական + առցանց): Աշխատանքային լեզուները կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցել քննարկումներին, հասցե՝ Հոլիդեյ Ինն հյուրանոց, Ամիրյան 2, Տուշպա սրահ: Մուտքն անվճար է: