«Ասպիրանտների աջակցության» և «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» 2021թ-ի ծրագրերին կարող են դիմել այն ասպիրանտները կամ հետազոտական թիմերը, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝
նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր,
այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ,
ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ,
նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ,
աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ,
բուսաբանություն և թունաբանություն,
կիրառական ու փորձարարական ֆիզիկա,
ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում,
մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն,
վերլուծական քիմիա:
«Ասպիրանտների աջակցության» ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ, իսկ «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» ծրագրին ծանոթանալ այստեղ:
Ծրագրերն իրականցվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ