Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՁԻՀ-ը ներկայացրել է գիտահետազոտական ծրագրերի ոլորտային շրջանակը. Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է
News 27/10/2021 17:00

«Ասպիրանտների աջակցության» և «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» 2021թ-ի ծրագրերին կարող են դիմել այն ասպիրանտները կամ հետազոտական թիմերը, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր,

այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ,

ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ,

նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ,

աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ,

բուսաբանություն և թունաբանություն,

կիրառական ու փորձարարական ֆիզիկա,

ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում,

մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն,

վերլուծական քիմիա:

«Ասպիրանտների աջակցության» ծրագրի մանրամասներին տեղեկանալու համար կարող եք այցելել այստեղ, իսկ «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» ծրագրին ծանոթանալ այստեղ:

Ծրագրերն իրականցվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ