News

Digitec Expo-ի Թումո լաբերի տաղավարում «անձայն» տեխնոլոգիական զրույցներ կանցկացվեն պրոֆեսիոնալների հետ

Հոկտեմբերի 29-ից 31-ը Digitec Expo-ի Թումո լաբերի տաղավարում հյուրընկալվելու են Հայաստանի ՏՏ ընկերությունների ու կրթության ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր կխոսեն տեխնոլոգիական տարբեր ուղղությունների զարգացումներից, դրանց` այլ ոլոտների վրա ազդեցությունից, ինչպես նաև կպատասխանեն ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Դասախոսությունները լինելու են անձայն` տրամադրվելու են ականջակալներ, որոնք կօգնեն ձեզ կտրվել աղմուկից ու կենտրոնանալ քննարկվող թեմայի վրա: Մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել:

Share