Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
BigStory VC. Նորաստեղծ ՎՀ-ն նախատեսում է 2 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար ներդնել շուրջ 24 հայկական ստարտափների մեջ
News 01/11/2021 12:16

Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանը հիմնել են վենչուրային հիմնադրամ՝ BigStory VC անվամբ:

Ըստ հիմնադիրների՝ BigStory VC-ն նախատեսում է 2 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար ներդնել շուրջ 24 հայկական ստարտափների մեջ։ Նախատեսել են վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված փորձով, գիտելիքով և կապերով օգնել հայկական նոր ստարտափներին և արագացնել նրանց աճը։

«Հաջորդ 10 տարում Հայաստանում ստարտափների բում է սպասվում: BigStory VC-ն, համագործակցելով այլ հայկական VC-ների հետ, ստարտափներին հնարավորություն կտա ավելի մեծ ռաունդներ փակել հենց Հայաստանում», – ասում են հիմնադիրները: