News
01/11/2021 12:16
Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանը հիմնել են վենչուրային հիմնադրամ՝ BigStory VC անվամբ:
Ըստ հիմնադիրների՝ BigStory VC-ն նախատեսում է 2 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար ներդնել շուրջ 24 հայկական ստարտափների մեջ։ Նախատեսել են վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված փորձով, գիտելիքով և կապերով օգնել հայկական նոր ստարտափներին և արագացնել նրանց աճը։
«Հաջորդ 10 տարում Հայաստանում ստարտափների բում է սպասվում: BigStory VC-ն, համագործակցելով այլ հայկական VC-ների հետ, ստարտափներին հնարավորություն կտա ավելի մեծ ռաունդներ փակել հենց Հայաստանում», – ասում են հիմնադիրները: