Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Թվային» համաժողով՝ Digiweek 2021-ի շրջանակում
News 01/11/2021 17:31

Երեւանում տեղի է ունեցել թվային փոխակերպման եւ թվային կայունության վերաբերյալ համաժողով, որը կազմակերպվել էր Հեռահաղորդակցության միջազգային միության(ITU), ՀՀ ԲՏԱ նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից։

Համաժողովը կայացել է Digiweek Հայաստան 2021-ի շրջանակում: Միջոցառումը հագեցած էր ելույթներով և պանելային քննարկումներով ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը: Ողջունելով Digiweek 2021-ի շրջանակում իրականացվող համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է. «Թվայնացումը Հայաստանի համար կարևորագույն ուղղություններից է: Մեր նախարարությունը, որպես ոլորտի պատասխանատու կառույց, շատ մեծ անելիքներ ունի: Մենք հետաքրքրված ենք ոլորտում ընթացող աշխարհի տենդենցներով ու փորձով, մեր երկրում դրանց կիրառմամբ», – հայտնել է նա և ընդգծել նաև նախարարության և ոլորտի մասնագետների միջև ակտիվ համագործակցության շարունակականության անհրաժեշտութունը:

Երևանյան համաժողովին ներկա էր նաև Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Նատալիա Մոչուն: Նա անդրադարձել է նորագույն տեխնոլոգիաների ենթակառուցվածքների, թվային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զարգացման հարցերին, և նշել, որ առանց դրանց այսօր թվային տնտեսությունը հնարավոր չէ պատկերացնել. «Այս համաժողովը լավ առիթ է պետական ու մասնավոր հատվածին համատեղ քննարկելու ոլորտի առկա խնդիրներն ու լուծումներ գտնել, որոնք կնպաստեն թվայնացմանը»:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը իր ողջույնի խոսքում նշել է. «Այս միջոցառումը կարևոր է նրանով, որ ներգրաված են թվայնացման և տեխնոլոգինարի հետ առընչվող պետական բոլոր գերատեդչությունների ներկայացուցիչներ, ոլորտի քաղաքականության համար պատասխանատու կառույցներ, Միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպություններ և անհատներ, ովքեր հետաքրքրված են թվային տեխնոլոգիաներով: Աշխարհի բնակչության 40 տոկոսը դեռևս չունի ինտերնետ հասանելիություն, ինչն էլ մարտահրավեր էր համաճարակի ընթացքում կրթության ապահովման, բիզնեսի պահպանման և երկրների տնտեսության համար: Մեր նպատակն է՝ շահագրգիռ կազմակերպությունների հետ գտնել լուծումներ որակյալ, լայնաշերտ կապի ապահովման համար նույնիսկ ամենահեռավոր մարզերում, բարձրացնել թվային գիտելիքները, ստեղծել խելացի ենթակառուցվաքծներ»:

Միջոցառումը երկու մասից էր բաղկացած՝ «Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում և «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղան, որոնց մասնակցում էին Հայաստանի և միջազգային փորձագետներ: Այն անց է կացվել հիբրիդային ձեւաչափով (ֆիզիկական+առցանց): Աշխատանքային լեզուներն էին՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։

«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորումի ընթացքում տեղի են ունեցել մասնագիտական պանելային քննարկումներ՝ թվային փոխակերպման, կապի և ենթակառուցվածքների, տեխնոլոգիական լուծումների և կարողությունների զարգացման ուղղությամբ: «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղանի ժամանակ  ներկայացվել է «Հայաստանում թվային ճկունության գնահատման» զեկույցը, որը պատրաստվել է ITU-ի փորձագետների կողմից՝ ITU Connect2Recover նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի օպերատորների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում։

Մասնակիցները քննարկել են զեկույցի առանցքային եզրակացությունները, առկա խնդիրները, որտեղ ITU-ն և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են աջակցել Հայաստանի կառավարության՝ հետ-քովիդյան իրականությանը հարմարվելու ջանքերին, ամրապնդել Հայաստանի պատրաստվածությունը, դիմակայունությունը և արձագանքն ապագա ճգնաժամերին։