Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
«cognaize»-ը 2 միլիոն դոլարի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու իր ճանապարհին
News 02/11/2021 11:32

Հայկական «cognaize» ընկերությունը «Seed» ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը կուղղվի ընկերության՝ «Computer Vision» և «Natural Language Processing» կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ մտնելուն: «cognaize»-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, հիմնադրվել է 2018 թվականին: Այն բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում է հիմնական տեղեկատվությունը մշակել աննախադեպ տեմպերով և որակով:

Ներդրումային «Seed» ռաունդում «cognaize»-ում առաջատար ներդրողներն են ամերկյան «BAJ Accelerator» և «Argonautic Ventures» ընկերությունները, մյուս ներդրողներն են  «Metaplanet Holdings»-ը («Skype»-ի համահիմնադիր և «Google DeepMind»-ի վաղ ներդրող Յան Տալինի աջակցությամբ) և միացել է հայաստանյան «Granatus Ventures» վենչուրային ընկերությունը՝ փակելով ռաունդը։

Հրեշտակ-ներդրողների շարքում նշանակալի են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախկին առաջին փոխնախագահ Ջեֆ Ինգբերը և ՆԱՍԱ-ի կողմից հովանավորվող «TRISH» ծրագրի գիտական խորհրդի անդամ դոկտոր Արմեն Խերլոփյանը:

Ֆինթեք ընկերությունը ներկայում կենտրոնացած է ամերիկյան և գերմանական շուկաների վրա: Այլոց շարքում, «cognaize»-ի հաճախորդներից են «Moody’s» վերլուծականը, Գերմանիայի երկրորդ ամենամեծ ապահովագրական «R+V» ընկերությունները:

Ընկերության հիմնական՝ 240 հոգանոց թիմն աշխատում է Հայաստանից, որի կազմում են տվյալների վերլուծության մասնագետներ, տվյալագետներ և այլն: Անձնակազմի թիվն աճել է՝ վերջերս կապիտալի ներգրավման և շուկայում ակտիվ առաջխաղացման շնորհիվ:

«Հիմա մեր ընկերությունն արագ զարգացման փուլ է մտել և ավելի շատ հաճախորդների աջակցելու ու մեր պրոդուկտների հետագա զարգացման նպատակով «cognaize»-ը հայտարարում է ևս 50 աշխատատեղերի ստեղծման մասին՝ գրավիչ պայմաններով, ներառյալ աշխատակիցների բաժնետոմսերի օպցիոն ծրագիրը», – նշել է «cognaize»-ի հիմնադիր տնօրեն Վահե Անտոնյանը: