Բացառիկ հնարավորություն՝ իրագործելու Ձեր գաղափարը «Գիտական ինկուբացիոն» ծրագրի շրջանակում:
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով:
1-ին փուլ`
համարձակ/նորարար գաղափարի ներկայացում,
գաղափարի կենսունակության հիմնավորում,
գաղափարի նախնական ֆինանսավորում՝ շուրջ 2.4 մլն դրամի չափով։
2-րդ փուլ`
գաղափարի հիմնավորում՝ փորձարարական ճանապարհով,
նախատիպի մշակում և պատրաստում,
գիտական արդյունքի առևտրայնացում։
Գիտական ինկուբացիայի ամբողջ ընթացքում կներգրավվեն տեղական և միջազգային փորձագետներ՝ թիմերի ծրագրերի զարգացման ընթացքը կառուցողական քննադատության ենթարկելու, խորհրդատվության և ուղղորդման համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է:
Ծրագրի բոլոր մանրամասները, ներառյալ՝ առցանց հայտաձևը, կարող եք գտնել այստեղ:
Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ: