Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Դավիթ Բունիաթյանի Activeloop ստարտափը 5 միլիոն դոլար է ներգրավել
News 03/11/2021 11:51

Y Combinator-ի 2018թ. ամառային շրջափուլի մասնակից Դավիթ Բունիաթյանի հիմնադրած Activeloop ստարտափը 5 միլիոն դոլար է ներգրավել 468 Capital և CM Ventures ֆոնդերի կողմից: Ներդրումային փուլին մասնակցել են նաև Tribe Capital, Shasta Ventures ֆոնդերը և մի շարք ներդրող հրեշտակներ։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Techcrunch հարթակը։

Activeloop-ը մեդիա ուղղվածության արհեստական բանականության հավելվածների համար ստեղծում է տվյալների բազա։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բունիաթյանը նշում է, որ ստարտափի հիմք է հանդիսացել Փրինսթոնի համալսարանում կատարած իր հետազոտությունը որտեղ նա նկատել է չկարգավորված տվյալների բազայի անհրաժեշտություն AI օգտագործման համար՝ նախատեսված պատկերների կամ տեսանյութերի վերլուծության համար։

Այժմ բաց կոդով նախագիծն ունի 55 աջակից և ընդհանուր առմամբ համայնքի 700 անդամ: Ծրագիրը մինչ այժմ ներբեռնվել է 300,000 անգամ։