News

Drone Edulab. Նոր հասցե, նոր դասասենյակ, նոր ընդունելություն

Drone Edulab-ն արդեն Պռոշյան 12 հասցեում է:

Ի դեպ, Drone Edulab-ում ընդունելություն է: Գրանցվել կարող եք այստեղ:

Drone Edulab-ը նորարարական կրթական ծրագիր է, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան պատանիները։ Մեզ մոտ դասերն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ 2 ժամով։

Առաջին փուլի ընթացքում, որը տևում է 4 ամիս, պատանիներն ուսումնասիրում են դռոնների ծրագրավորում, սովորում են Python ծրագրավորման լեզուն, աերոդինամիկա, նավիգացիա, ուսումնասիրում են արհեստական բանականություն, պատրաստում և տարբեր հրամաններ տալով՝ օդ են բարձրացնում իրենց առաջին դռոնները։

Երկրորդ 4 ամիսները նվիրված են ռոբոտաշինությանը։ Առաջին փուլն ավարտելուց հետո հարկավոր է առաձին գրանցվել այս փուլի համար։ Այս ընթացքում երեխաներն էլ ավելի են զարգացնում իրենց ծրագրավորման գիտելիքները, որի շնորհիվ էլ կարողանում են տարբեր հրամաններ տալ իրենց ռոբոտներին։

Share