ՄԱԶԾ Նորարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելը հոկտեմբերի 1-ին մասնակցեց DigiWeek21 Գիտության և կայունության գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում քննարկվեցին Հայաստանում գիտական և տեխնոլոգիական նորարարությունները և դրանց զարգացման տեսլականը:
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում, որի շրջանակներում ՄԱԶԾ Նորարարության և ԿԶՆ Ֆինանսների ղեկավար Տաթևիկ Քոլոյանը և ImpactAim Վենչուրային Աքսելերատորի IMM ղեկավար Տաթևիկ Մարկոսյանը ներկայացրեցին ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև ImpactAim ծրագրի աշխատանքները՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Պանելային քննարկմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Միջոցառման շրջանակներում ներկայացվեց ՄԱԶԾ ImpactAim AgriTech Աքսելերացիոն ծրագիրը, որը միտված է աջակցելու այն ստարտափ թիմերին և սկսնակ ձեռներեցներին, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ Հայաստանում և աշխարհում գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար։
ImpactAIM AgriTech ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի հետ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։