News
05/11/2021 14:50
42 Երևան-ը լուծում է 42 Երևան-ում սովորել ցանկացող մարզաբնակների խնդիրը:
42 Երևանը ունի հատուկ հնարավորություններ Հայաստանի հեռավոր մարզերում ապրողների համար, որոնց մասին կմանրամասնեն նոյեմբերի 9-ին՝ առցանց հանդիպման ընթացքում:
Հանդիպման շրջանակում ներկայավելու են 42 Երևան ծրագիրը, դիմելու փուլերը, Ավազանի փուլում տրվող կարճաժամկետ (1ամիս) կեցության կրթաթոշակը, Ավազանի փուլը հաջողության հաղթահարելու դեպքում՝ հիմնական ծրագրի ուսանողներին տրվող երկարաժամկետ (մինչև 3 տարի) կեցության կրթաթոշակը։
Շտապեք գրանցվել ու միանալ նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին:
Միջոցառման մասնակցության հղում կստանան միայն գրանցված մասնակիցները։
42 Երևանը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: