Categories: News

Մեկնարկում է «Ազդանշանների ուժեղացում և մշակում» անվճար դասընթացը

Մեկնարկում է «Ազդանշանների ուժեղացում և մշակում» անվճար դասընթացը:

Դասընթացի ընթացքում կծանոթանաք օպերացիոն ուժեղարարների և դրանցով կառուցվող սխեմաների աշխատանքին: Կսովորեք մշակել և հաշվարկել ուժեղարարների, ֆիլտրերի սխեմաներ, կիրականացնեք դրանց բնութագրերի չափումներ, կուսումնասիրեք դրանց գործնական կիրառման օրինակներ: Արդյունքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն ձեզ նախագծել ազդանշանների ուժեղարարներ և ֆիլտրեր։

Դասընթացն անց է կացվում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ:

Վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն է։ Տեղերը սահմանափակ են և լրանալուն պես չեք կարողանա գրանցվել: Այնպես որ, գրանցվեք հիմա` քանի դեռ ուշ չէ:

Այս և այլ ծրագրերի մանրամասների ծանոթացեք այստեղ:

Share