News

«Տեխնոլոգիական դպրոց»-ում դասերը մեկնարկել են

Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպվող հերթական «Տեխնոլոգիական դպրոց»-ը։

Առաջիկա 5 ամիսների ընթացքում «Տեխնոլոգիական դպրոց»-ի 10-18 տարեկան աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, ինչպես նաև կհաճախեն տեխնիկական անգլերենի, մաթեմատիկայի և տրամաբանության դասերի։

Share