Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանում անցկացվում է Capture the Flag հաքերական մրցույթը
News 16/11/2021 13:50

 Հայաստանում կրկին անցկացվում է Capture the Flag հաքերական մրցույթը, այս անգամ՝ ընկերությունների միջև:

Եթե աշխատում եք որևէ ընկերությունում և սիրում եք մասնակցել CTF-ների, կամ պարզապես ցանկանում եք փորձել Ձեր հաքերական ուժերը թեմատիկ ամենահավես մրցույթում ու լիքը նոր բաներ սովորել, ապա

Ձևավորե՛ք Ձեր աշխատակիցներից կազմված թիմ (առնվազն՝ 2, ամենաշատը՝ 5 հոգուց):

Թիմի բոլոր անդամներով անհատապես գրանցվե՛ք մինչև նոյեմբերի 23-ը՝ նշելով այն ընկերության անունը, որը ներկայացնում եք։

Ընկերության թիմով և ձեր համակարգիչներով նոյեմբերի 27–ին, ժամը՝ 12:00-ին եկե՛ք CyHub Armenia (միջոցառման անցկացման վայրը լրացուցիչ կհայտնենք):

24-ժամ խաղացե՛ք, հավաքե՛ք միավորներ, հաղթե՛ք և ստացե՛ք հաքերներին վայել նվերներ։

 Շտապե՛ք գրանցվել – https://forms.gle/TzugcKHWxehKLbt3A

CyHubArmenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության աջակցությամբ, ISTC-ի, Cisco-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի հետ համագործակցությամբ։