Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Մեկնարկել է Startup School Junior-ը
News 16/11/2021 18:08
Startup School-ը մեկնարկել է Startup School Junior-ը, որը նախատեսված է 10-12 տարեկանների համար: Առաջին սեսիան կրտսեր խմբի համար հետաքրքիր ու տպավորիչ է եղել:

Ուսումասիրությունների արդյունքում Startup School-ի թիմը պարզել է, որ հենց այս տարիքից էլ հարկավոր է երեխաներին օգնել զարգացնել պատասխանատվության զգացումը, սովորեցնել ինքնուրույն նպատակներ դնել և հասնել դրանց, բացատրել գումար խնայելու և խելամիտ ծախսելու կարևորության մասին, խրախուսել, որպեսզի հաճախեն տարբեր կրթական խմբակներ և ձեռք բերեն նոր ընկերներ:

Այս նպատակով էլ մշակել են Startup School-ի կրտսեր սերնդի համար նախատեսված նորարարական ծրագիրը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին

զարգացնել հանրային խոսքը (public speaking),

տիրապետել բիզնեսի և ձեռներեցության գիտելիքներին,

ավելի լավ ճանաչել իրենց՝ անձնային զարգացման տարբեր մեթոդների միջոցով։

Ձեռներեցական և բիզնես կրթությունը այս հասակից զարգացնում է երեխաների յուրահատուկ ու կրեատիվ մտածելակերպը, սահուն խոսքը և «soft» հմտությունները, օգնում է նրանց դառնալ լավատես ու ավելի նորարար և հավատալ իրենց ունակություններին։

Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Հարցերի ու մանրամասների դեպքում կարող եք գրել Startup School-ի էջին կամ զանգահարել՝ 044 717172: