Դեկտեմբերի 12-ին Երևանի «Օլիմպավան» կենտրոնում տեղի կունենա «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը, որը կրում է «Խելացի քաղաք» խորագիրը։
Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման և տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում:
Առաջնությանը ներկայացվել է շուրջ 180 մասնակցության հայտ։ Շուտով հայտնի կլինեն եզրափակիչ անցած թիմերը։
Առաջնությանը մասնակցելու համար տեղերը սահմանափակ են: Մուտքն անվճար է և գրանցումով:
ArmRobotIcs ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: