Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
DISQO-ն ընդգրկվել է Հյուսիսային Ամերիկայի ամենաարագ աճող 500 տեխնոլոգիական ընկերությունների ցանկում
News 23/11/2021 14:38

DISQO-ն ընդգրկվել է Հյուսիսային Ամերիկայի ամենաարագ աճող 500 տեխնոլոգիական ընկերությունների ցանկում՝ գրանցելով 414 տոկոս աճ։ Սա ընկերության այս տարվա հերթական աննախադեպ արդյունքներից է, իսկ ավելի վաղ տեղեկացրել ենք DISQO-ի ընթացիկ հաջողությունների մասին ևս, մասնավորապես՝

  • 85 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը Series B փուլի համար անհամեմատ բարձր գնահատվող ցուցանիշ է,
  • թիմի կրկնակի ընդլայնում՝ Հայաստանում հասնելով 100-ի, իսկ գլոբալ՝ հատելով 300-ի շեմը,
  • ֆինլանդական ընկերության գնում և ընկերության մասշտաբների գլոբալ ընդլայնում։

Այս տարի DISQO-ն ընդգրկվել էր նաև INC500 անվանակարգի ամենաարագ աճող ընկերությունների ցանկում և բոլորովին վերջերս ճանաչվել որպես ամենանորարար վերլուծական գործիքակազմ տրամադրող ընկերություն։

«DISQO-ն խթանում է բրենդերիի աճը՝ օգնելով վերջիններիս ավելի լավ հասկանալ սպառողներին»,- նշել է ընկերության համահիմնադիր և տնօրեն Արմեն Աճեմյանը՝ հավելելով, որ ընկերության նպատակները հավակնոտ են՝ գովազդային տեխնոլոգիաների ոլորտում հեղափոխական գործիքակազմով։ Ընկերության հաճախորդներն աշխարհի ամենախոշոր 1000 ընկերությունների ցանկից են (Fortune 1000), մասնավորապես՝ 175 աշխարհահռչակ բրենդեր, 125 խոշորագույն հետազոտակաn ընկերություններ, և 35 առաջատար գովազդային գործակալություններ:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ԱՄՆ-ում՝ երեք ամերիկահայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյան, Դրո Քոչարյան և Արմեն Պետրոսյան։ Հայաստանում ընկերության գրասենյակը հիմնադրվեց 2018-ին։ Այս ընթացքում մշակած գործիքակազմն էլ հենց ընկերության արագ աճի խթաններից է։

Հայաստանում  DISQO-ն նորարարության, ինչպես նաև աշխատանքային նոր մշակույթ է ձևավորում արդեն 10-ից ավելի կրթական ծրագրերով և փորձաշրջաններով, որոնք միայն 2021-ին շուրջ  150 մասնակիցներ են ներգրավել։ Թիմն այժմ էլ ընդլայնվում է և նոր մասնագետրներ է փնտրում՝ և ավագ և սկսնակ մակարդակի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ StartHub Armeniaհայտնել էր՝ ընկերության հաջողություններն ու նորություններն այսօր՝ 19:30-ին կքննարկվեն Hero House-ի առցանց վեբինարում, որտեղ SmartGateVC-ից Աշոտ Արզումանյանը կզրուցի DISQO-ի համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն Դրո Քոչարյանի հետ։ Գրանցման ավարտին հաշված ժամեր են մնացել։