News

Կիբեռանվտանգության ինկուբացիոն ծրագրի հաջորդ մենթորը Ռոման Արությունովն է

Կիբեռանվտանգության ինկուբացիոն ծրագրի հաջորդ մենթորը Ռոման Արությունովն է՝ Xage Security-ի համահիմնադիրն ու փոխնախագահը:

Որպես տեխնոլոգ, ձեռնարկատեր և առաջնորդ՝ Ռոմանն ունի մեծ փորձառություն այնպիսի կազմակերպությունների կառուցման և կառավարման մեջ, որոնք կենտրոնացած են բանացանցի (IoT), ծառայությունների մատուցման և ձեռնարկությունների շուկաների վրա: Ռոմանը կառավարում է համաշխարհային կազմակերպություններ, որոնք տեղակայված են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Չինաստանում:

Բաց մի՛ թողեք Կիբեռանվտագության Ինկուբացիոն ծրագրի մասնակցության և միջազգային մասնագետների փորձառությունը կիրառելու այս բացառիկ հնարավորությունը:

Դիմե՛ք՝  https://bit.ly/3nVk0op

Վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:

Share