News

ՁԻՀ. Հայտնի են «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի հաղթողները

Նոյեմբերի 24-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021թ-ի 1-ին փուլի հաղթողների հայտարարման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։

Հաղթող ճանաչված հետևյալ 15 թիմերը կստանան շուրջ 1.440.000 ՀՀ դրամի չափով մրցանակ՝

  • Memopin
  • Garoon Tech LLC | «Գարուն Թեք» ՍՊԸ
  • HOVAK Energy
  • TOOP\ Թուփ
  • ThreeSmart
  • ՔայլՏեք
  • MiCoFe
  • ՆԱՆՈԲԻՈՏԵԽ ՍՊԸ
  • AI solutions for managing soil quality
  • MyKidz
  • L.A. Orbeli Physiology Institute of NAS RA
  • Uteach
  • Mindy
  • Doc2B (Shemm consulting)
  • Tripery

Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն թիմերին և ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ: 

Նշենք, որ հայտարարվել է «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի ևս մեկ փուլ: 

Տեխնոլոգիական լուծումները պետք է առնչվեն այնպիսի ոչ-տեխնոլոգիական ուղղությունների, ինչպիսիք են կայունությունը և այլընտրանքային էներգիան, դիզայնը և ստեղծարարությունը, մշակումը և արտադրությունը, գիտությունն ու կրթությունը, գյուղատնտեսությունն ու համայնքային զարգացումը, առողջապահությունն ու հոգեբանությունը, զբոսաշրջությունը և հյուրընկալությունը և այլն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2021թ. դեկտեմբերի 2-ը, ժամը 23:59 (Երևանի ժամանակով)։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ` https://www.eif.am/arm/news/tech-in-non-tech-2/:

Share